Տուգանք չվճարված աշխատավարձի համար

Նաիրա․

Բարև ձեզ։ Ձեռնարկությունը ունի չվճարված աշխատավարձեր, աշխատանքային տեսչությունը իրավունք ունի՞ տնօրենին տուգանել չվճարվածի 25% չափով, թե՞ այդ տուգանքը պարտավոր է վճարել ընկերությունը։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՎԻՎ
Հոդված 1698.Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելըառաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետոկրկին անգամ, մեկ տարվա ընթացքում
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբյուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված
աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և (կամ) աշխատավարձն անկանխիկ ստանալու համար օրենքով սահմանված ձևերից որևէ մեկը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Նաիրա: Տնօրենը համարվում է վարձու աշխատող, ընդունվում է աշխատանքի աշխատանքային պայմանագրով և ստանում աշխատավարձ: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, թե իր մասով պաշտոնի անձնագրում ինչ պարտավորություններ է կրում: