Տնօրենի մեքենայի վարձակալություն

Արմեն․

Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կազմեք երթուղային թերթիկ, որը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե պահպանված են ՀՕ Հոդված 55.Հաշվարկային փաստաթուղթը և դրա կազմումը -ի պայմանները:

Tigran

Եթե շահութահարկի դաշտում եք գործում ու պայմանագրով վառելիքի ծախսը կազմակերպության հաշվին է, ապա աշխատանքային ժամերի երթուղային թերթիկների հիման վրա ծախսագրումները կատարեք:

Հասմիկ

Եթե տնօրենն իր անձնական ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով տվել է կազմակերպությանը, արդյո՞ք՝

  1. որևէ հարկային պարտավորություն է առաջանում, թե՝ ոչ,
  2. պայմանագիրը պետք է նոտարական կարգով վավերացված լինի, թե՝ ոչ,
  3. բոլոր ծախսերը, որոնց մասին նշված են պայմանագրում, տնօրենը կատարելուց հետո կարո՞ղ է առհաշիվ ստանալ, թե՝ ոչ։ ՀԴՄ֊ներում կազմակերպության ՀՎՀՀ֊ն չկա։