Կիմա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ
1. Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։ Որ հաստիքի վրա որ հիմնական վարձատրվում է, ըստ այդ հաստիքին համապատասխան արձակուրդ պետք է գնա։ 2. Պետք է այնքան ամիս հետ գնաք, որ արձակուրդ կամ բյուլետենի օրերով ամիսներ չլինեն ու 12 ամիս ձևավորվի։
Արձակուրդի օրերը կախված են հիմնական հաստիքից։ Իսկ միջինը հաշվելու համար ետ գնացեք 12 ամիս, բաց թողնելով նախորդ արձուկուրդի ամիսը։
Նախորդ 12 ամիսների մեջ արձակուրդի ամիսները ընդգրկված են, բայց միջինի հաշվարկի մեջ կիսատ ամսվա գումարը չի մտնելու:
Տնօրեններին մարզպետն է ուղարկում 25 օրվա արձակուրդ, տեղը մարդ նշանակում, կապ չունի որ նաև դասավանդում է:
Ուսուցիչներին հետ գնացեք 10 ամիս, բաժանեք 10 ոչ թե 12-ի, օրինակ՝ 22 թվականի 06 ամսից գնացեք մինչև 21 թվականի 09 ամիսը։