Տնօրենը ցանկանում է իջեցնել աշխատակցի աշխատավարձը

Աննա.

Բարև Ձեզ:

Ներկայումս իմ գրանցված աշխատավարձը 185 000 ՀՀ դրամ է, իմ գործատուն ուզում է գրանցված աշխատավարձս իջեցնել 60 000 ՀՀ դրամ: Դրա համար նա ուզում է ինձ աշխատանքից հեռացնել (հեռացնելը միայն փաստաթղթով), մեկ ամիս հետո նորից գրանցել: Ցանկանում եմ իմանալ` առանց աշխատանքից հեռացնելու չի՞ կարող աշխատավարձս իջեցնել:

Նաև ցանկանում եմ իմանալ` ես ունեմ 1 տարեկան բալիկ, նորից ես կարո՞ղ եմ դեկրետ գնալ մինչև բալիկիս 3 տարեկան լրանալը:

Շնորհակալություն պատասխանելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Հարգելի Աննա,
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի, աշխատանքի վարձատրությունը համարվում է աշխատանքի էական պայման, իսկ նույն հոդվածի 1-ին մասին համաձայն, աշխատանքի էական պայմանները գործատուն կարող է իր նախաձեռնությամբ փոխել միայն արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում / այդ պայմանների փոփոխությունը, բնականաբար, պետք է ապացուցելի և հիմնավորված լինի/: Հակառակ դեպքում գործատուն չի կարող սեփական նախաձեռնությամբ փոխել աշխատանքի էական պայմանները` դարձնելով դրանք աշխատողի համար նվազ բարենպաստ: Տվյալ դեպքում աշխատանքային պայմանագրի լուծումից բացի հնարավոր է նաև հետևյալ տարբերակը. ներկայացնել աշխատավարձի փոփոխությունը, որպես աշխատողի նախաձեռնություն, ինչը ևս պետք է հստակ հիմնավորված լինի: Օրինակ, աշխատողը դիմում է գրում գործատուին, որ ցանկանում է աշխատել ավելի թեթև աշխատանքային գրաֆիկով, քանի որ ունի փոքր երեխա, և համաձայն է, որ աշխատավարձը համամասնորեն նվազի: Այդ դեպքում պետք է աշխատանքային պայմանագրով փոխել նաև աշխատաժամանակը:
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի, մինչև երեխայի երեք տարեկան դառնալը Դուք կարող եք ցանկացած ժամանակ վերցնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը: