Հայկ.
Բարև ձեզ: Եթե կարող եք, օգնեք, շատ կարևոր է:
ՍՊԸ-ի տնօրենը մի քանի օր գտնվել է Ռուսաստանում գործուղման մեջ, այդ ընթացքում ընկերության վճարային քարտով այնտեղից պարբերաբար կանխիկացրել է գումար՝ ռուբլով, որոնք բանկի քաղվածքներում արդեն երևում են թե՛ ռուբլով, թե՛ դրամով՝ հաշվարկված օրվա կուրսով: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս ձևակերպեմ այդ կանխիկացումները, քանի որ չեմ կարող մեկ բանկային օրվա ընթացքում մուտք անել դրամարկղ:
Որքան հասկացա՝ չունեք արտարժույթով հաշիվ, ապա առհաշիվ գումարները՝ դտ 228 – կտ 2521,
արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսեր՝ դտ 714 – կտ 2521:
Ձևակերպում եք գործուղման ծախսեր՝ դտ 7133 – կտ 253: