Լուիզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
Եթե համարվել եք շրջանառության հարկ վճարող, ապա պետք է ներկայացնեիք եռամսյակային հաշվետվություն: Պետք է տուգանք վճարեք:
Հարգելի Լուիզա, ճիշտ կլինի, որ հիմա ուղարկեք շրջանառության հարկի հաշվարկը, այլապես 20000 վարչական տուգանքից բացի, յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար կհաշվարկվի նաև շրջանառության հարկի գումարի 5%-ի չափով տուգանք “Հարկերի մասին” օրենքի 24 հոդվածի համաձայն:
Իսկ մեկամսյա ուղարկածները չեղյա՞լ են համարվում: