Վարդան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ 2 հարց․ Ա/Ձ-ն, որը զբաղվում է մրգային (խաղողի) օղու արտադրությամբ, հաշվարկային հաշիվ դուրս գրելիս (միկրո է), ակցիզային հարկի գումար տողում 1լ օղու համար հարկ 824դր. է նշվում, և տարեկան շրջանառության չափը որոշելիս, եթե գործարքները կատարվել են կանխիկ և փոխանցում տարբերակով` կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն հարկավո՞ր է հաշվարկում ներառելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Եթե այս կոդերին պատկանող արտադրանք է 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0,ապա այո ակցիզային հարկը 800*1,03 պետք է կազմի: Կանխիկի համար լրացուցիչ թղթաբանություն ասելով ինչ նկատի ունեք, ՀԴՄ-ով ե՞ք վաճառել:
Շնորհակալ եմ արձագանքի համար։Նկատի ունեմ եթե հաշվարկային հաշիվ դուրս է գրվում և կանխիկ, և փոխանցում տարբերակով, ապա տարեկան շրջանառությունը հաշվարկելիս, կանխիկից ստացված հասույթը արտացոլելու համար դրամարկղի գիրք անհրաժեշտ է ունենալ(ՀԴՄ չկա)։
Արտադրանքը պատկանում է 2208903300 կոդին։Եթե տարվա սկզբին հաշիվ դուրս է գրվել ակցիզային հարկ 1լ 800 դր (առանց *1,03) դա խնդիր է։
Դրամարկղի գիրք անհրաժեշտ է ունենալ եթե Ա/Ձ-ն գործում է ԱԱՀ դաշտում:
իսկ ՀԴՄ պետք է ունենաք կանխիկով գործարքների համար: Շրջանառության համար 2 հոսքերն էլ հաշվառել պետք են: Տարվա սկզբին դուրս գրված հաշիվը ճշգրտեք՝ ակցիզային հարկ 1լ 800 դր (առանց *1,03) դա խնդիր է, այսինքն` ակցիզայինը պակաս է հաշվարկվել ու վճարվել։
ԱՁ դրամարկղային գիրք վարելու պարտավորություն չունի, քանի որ միկրոյի դաշտում է գործում, իսկ կանխիկ վաճառքը պարտավոր էիք իրականացնել ՀԴՄ-ով։