Տարածքի վարձակալություն

Նառա.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ,
Տարածքի վարձակալության պայմանագիրը հաստատված է նոտարի կողմից, վարձակալական ամսական վճարը արդեն իսկ կարելի՞ է ծախս համարել` առանց պետ. ռեգիստրի կողմից տրամադրված վարձակալության վկայականի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր, ք.Հրազդան

Չի կարելի:Այդ պայմանագիրը տրված է մեկ ամիս ժամանակով,որպիսի դուք դրա հիման վրա կատաստրից ստանաք ժամանակավոր վկայական և ներկայացնեք Ձեզ սպասարկող ՏՀՏ-ին:

Գրիգոր

Թեմուր ջան ինչու այդպես կտրուկ, ես օրինակ միշտ ել համարել եմ ծախս պայմանագրերև, առանց կադաստրի վկայականի, և նույնիսկ առանց նոտարի հաստատման, ոչ մի ինստանցիա չի պարտադրում: Նառա ջան, իմ կարծիքով պայմանագիրը կարող է լրիվ հիմք հանդիսանալ ծախսի համար:

Թեմուր, ք.Հրազդան

Բարև Նառա, ցանկացած ,անշարժ գույքի վարձակալության պայմանագրում նշվում է,որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում` կնքման և պետական մարմնում գրանցման պահից ,և որ պայմանագրի մեկ օրինակը փոխառուի միջոցով տրվում է կատաստրի ՏՍ-ին գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու համար:Իսկ համաձայն ՀՀ ՔՕ-ի հոդված 611-ի, անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Իսկ թե ինչպես են ձևակերպում հաշվապահները, այդ թվում` Գրիգորն ու Թեմուրը դա այլ հարց է….

Արսեն

Հարգելի Նառա համաձայն գործող օրենսդրության անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք ենթակա է նոտարական վավերացման, ինչպես նաև պետական գրանցման: ՈՒստի տվյալ դեպքում տարածքի վարձակալության պայմանագիրը նոտարական վավերացում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում պարտադիր պետք է պետական գրանցում ստանա կադաստրի համապատասխան ստորաբաժանումում, հակառակ դեպքում նշված պայմանագիրը առոչինչ է:Հետևաբար հարկային մարմինների կողմից Ձեր կատարված ծախսը չի ընդունվի: