Տարածքի սեփականության վկայական

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Նոտարական վավերացման համար միանշանակ պետք է սեփ. վկայականի առկայությունը, այն պետք է նաև, եթե անգամ չեք պատրաստվում վարձակալության պայմանագիրը վավերացնել: Չեք կարող վարձակալել:

Արմեն

Իմ կարծիքով ձեր վարձատուն իրավունք չունի այդ տարածքը վարձով տալ, հետևաբար փաստաթղթով չեք կարող այդ ծախսը հիմնավորել: Ընդունեք որպես առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք բերում և 11% եկամտահարկ մուծելով կարող եք ծախս ճանաչել, սակայն դա իմասատ չի ունենա, եթե տարեկան հարկվող եկամուտը չգերազանցի 960000 դրամը, քանի որ այդ դեպքում եկամտահարկի դրույքաչափը 10% է: