Տառասխալ աշխատանքային գրքույկում

Անահիտ Սահրատյան.

Բարև Ձեզ։ Աշխատանքային գրքույկում ազգանվանս մեջ տ֊ի փոխարեն դ է գրվել։ Թոշակի անցնելու համար պետք է փաստաթղթերս հանձնեմ ՌԴ֊ում։ Ու՞մ դիմել սխալն ուղղելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Դիմեք նույն կազմակերպությանը, եթե գործում է, սխալն ուղղելուց հետո նոր կնիք դրվի ստորագրվի: Կամ դիմել նոտարական գրասենյակ:

Հասմիկ

Չգործելու դեպքում ավելի ճիշտ կլինի դիմել արխիվ եթե արխիվը չուղղի ապա նոր միայն նոտար։ Առհասարակ այս հարցերում (թոշակավորման) արխիվը շատ լավ է աշխատում։

Knarik

Բավականին բարդ է, եթե տվյալ կազմակերպությունը չկա….իսկ եթե կա՝ պարտավոր է ուղղել, պահպանելով բոլոր նորմերը /նշում անելով, որ սխալն իրենն է, ամիս ամսաթվով, կնիքով…/

Tigran

Եթե կա այդ կազմակերպությունը դիմեք իրենց,իսկ նոտարին դիմելու դեպքում կարծում եմ նկատի կառնի,քանի որ անձնագրի տվյալների հիման վրա է թարգմանությունն իրականացվելու: