Տալ վարձակալած տարածքի և շինության ձևակերպումները

Qnarik.

Ունեմ վարձակալած տարածք և շինություն, տարածքի վրա կառուցել եմ պահեստային մաս /հմ/, շենքն էլ կապիտալ նորոգել եմ: Ի՞նչ թղթաբանություն պետք է անել և ի՞նչ ձևակերպումներ տալ:
Շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Qnarik

+

Ալլա

Եթե Դուք գործում եք ընդհանուր հարկման դաշտում, ապա պետք է շինարարությունը ձևակերպեք որպես հիմնական միջոցի կառուցում 821 հաշիվներով, հետո տարվա վերջում ըստ ավարտվածության տեղափոխեք անավարտի տակ՝ 118 հաշիվ, երբ կավարտեք շինարարությունը, այդ հաշվից տեղափոխեք հիմնական միջոցի տակ՝ 1112:
Իսկ կապիտալ վերանորոգման համար օգտագործվում են 823 հաշիվները: Նույն ընթացակարգով շարժվում եք, ըստ ավարտվածության տեղափոխեք անավարտի տակ 1183 հաշիվ, երբ կավարտեք վերանորոգումը կտեղափոխեք 15՝4 Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով, որը և կամորտիզանեք, որպես վարձակալած գույքի վրա կատարված կապիտալ ծախսեր:

Tigran

Փաստորեն գործ ունենք գործառնական վարձակալության հետ, որի 911 հաշիվ, նախատեսված է վարձակալի կողմից գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների առկայության ու շարժի վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացման համար: Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցները հաշվառվում են վարձակալական պայմանագրերում նշված արժեքով:
Գործառնական վարձակալությամբ ընդունված հիմնական միջոցների վերլուծական հաշվառումը տարվում է ըստ հիմնական միջոցների խմբերի, վարձատուների և կազմակերպության կողմից հաստատված այլ ուղղությունների:
Եթե գործում եք շահութահարկի համակարգում, ապա դա ծախս է նաև հարկային հաշվառման տեսանկյունից և կարող եք կատարված ծախսերը նվազեցնել: