Վրաստանի քաղաքացիություն ունեցող աշխատող

***NARA.

Բարև Ձեզ,
Կազմակերպությունը ունի Վրաստանի քաղաքացիություն ունեցող աշխատող: Այդ աշխատողի համար սոցապ հայտ չի ներկայացվել սակայն Մասիվի թաղապետարանի սոցի բաժնից ինձ ասացին որ պարտադիր է: Սակայն այդ անձը չունի սոցիալական քարտ և ՀՀ քաղաքացիություն: Ես ուղղակի որպես հարկ նրա համար հաշվում եմ միայն եկամտահարկ աշխատավարձից:

Հարկավոր է արդյոք հայտի ներկայացումը:
Եթե հնարավոր է հղում տալ համապատասխան իրավական ակտին:
Շնորհակալություն հարգելի հաշվապահներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Բարև Ձեզ: Համաձայն ՀՀ Կառ.12.05.2005 թ-ի որոշումով նախատեսված կարգի 2-րդ կետի,ասվում է,որ պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրական համակարգում հաշվառման են վերցվում այն անձինք,ովքեր ենթակա են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության,իսկ “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետում ասվում է,որ ՀՀ-ում ձեռնարկատիրական և այլ գործնեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն,ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարների կատարման պարտականությունից:Դա նշանանակում է,որ դուք ոչ մի հայտ էլ չպետք է ներկայացնեք ՍԱՏԿ-ում անհատական հաշիվ բացելու համար:

Աննա

Միանշանակ այո,պետք է ներկայացնել ՀՀ Կառ.938-Ն Որոշում 12 մայիս 2005թ,մի փոքր հատված է զետեղված հայտեր ներկայացնելու մասին և ՀՀ Աշխատանքի և Սոց. հարցերի նախարարի 8 սեպտեմբերի 2005 թ.թիվ 120-Ն
ՀՀ Սոց. Ապահով.պետ. հիմնադրամի նախագահի8 սեպտեմբերի 2005 թ.թիվ 93-Նհամատեղ որոշում
Այստեղ մանրամասն ներկայացված է հայտեր ներկայացնելու կարգը

Սիրարփի

Աննա, ինձ շատ հետաքրքրեց տվյալ խնդիրը, որոհետեև մեր կազմակերպությունում էլ կա ՌԴ քաղաքացի աշխատող: Ես ուշադիր կարդացի 938-Ն Որոշումը , ահա այն մասը.
“2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) վրա, ովքեր ենթակա են պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության (այսուհետ` կենսաթոշակային ապահովագրություն):”
Այստեղ խոսքը գնում է այն օտարերկացիներ մասին ովքեր ունեն ՀՀ սոց. քարտ, որը հստակորեն այստեղ նշված է:

Արփինե

Բարև Նառա: Ես առնչվել եմ այդ հարցին, հաստատ գիտեմ, որ օտարերկրացու համար, եթե նա իր կամքով չի ցանկանում սոց. վճարումներ կատարի, հայտ չի ներկայացվում:

Գրիգոր

Նառա ջան, ես այսօր իսկ, եղել եմ էջմիածնի սոցապ բաժնում, հարցրեցի ասացին, նույնը ինչ Արփինեն ասաց վերևում 🙂

*** NARA

Շատ շնորհակալ եմ հիմնավոր պատասխանների համար 🙂