Վահագն․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:
դա արդեն առնչվում է մաքսազերծմանը, իսկ մաքսայինը դա հիմք ընդունել է, հայտարարագրում արվել է,
Ոչ, չի մաքսազերծվել։
ուրեմն դիմեք ՊԵԿ, թող պարզաբանեն
Կարծում եմ՝ ոչ։ Դա կհամարվի ձեռքբերում շուկայից՝ համապատասխան հարկային պարտավորություններով։
Պետք է մաքսազերծվի և ըստ հայտարարագրի կարող եք ծախսագրել։
Անձնական օգտագործման ապրանք ներմուծելով հետո վաճառելով չեք կարող Վրաստանի հդմ կտրոնով ծախսագրել։