Մարի. Խնդրեմ կպատասխանե՞ք․ կարո՞ղ ենք քաղիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձանց հետ, օրինակ՝ 22․09․2021-30․11․2021թ․ և վճարումը կատարել 30․11․2021թ․-ին։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ Քաղաքացիաիրավական պայմանագիր Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց Վարձատրություն կատարված աշխատանքների դիմաց
Բարև Ձեզ։ Այո, կարող եք վճարումը կատարել ծառայությունների մատուցման վերջում։ Կկազմեք նաև հանձնման-ընդունման ակտ։
Չմոռանաք այդ աշխատողի համար ուղարկեք գրանցման հայտ և՛ սկզբում, և՛ վերջում։
Ալլա ջան, այսինքն՝ սկզբում գրանցման հայտում նշեմ միայն աշխատանքի սկզբի ամսաթիվը, իսկ 30.11.2021թ.-ին էլ, որ ուղարկեմ գրացման հայտը նշեմ ավարտման ամսաթիվը:
Այո, կարող եք վճարումը կատարել 30․11․2021թ․-ին, կողմերի փոխհամաձայնությամբ է նախատեսվում պայմանագրում։
Ոչ մի խնդիր չկա, ուղղակի պայմանագրի մեջ հստակ նշեք վճարման պայմանները և ժամկետը։