Վճարում ոչ ռեզիդենտին

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվահներ, խնդրում եմ օգնել․ ՍՊԸ-ն վճարում է ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձի ZOOM հարթակի օգտագործման համար, այն ամերիկյան է և ՀՀ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր չունի։ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել, և ի՞նչ հարկեր պիտի վճարենք։ Ինվոյսի վրա երևում է, որ ԱԱՀ արդեն ներառված է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ինքնահաշիվ պետք է գրեք ու հաշվանցեք,եթե ԱԱհ վճարող եք,  ՀՀ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագիր ուղղակիորեն չունի,հին սովետականը գործում է,այլ հարց որ ձեր նշած եկամտին/ծախսին կարող է չվերաբերել։

Ժաննա

Շնորհակալություն, իսկ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն պե՞տք չի հանձնել։ Եթե այո, ապա 10% պետք է վճարե՞նք։

Tigran

դրույքաչաձերը տարբեր են նայեք հ.125 մաս 4, և ՀԱՇՎԱՐԿ
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ժաննա

Շնորհակալություն

Արթուր

Բարև Ձեզ։ Դուք չեք նշել, թե Ձեր ՍՊԸ-ն հարկման որ դաշտում է աշխատում։

Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման, ինչպես նաև այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծելու (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից)՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով Օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը այդ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի փոխարեն՝ որպես հարկային գործակալ, կրում են պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող ԱԱՀ վճարողները:

Սա ԱԱՀ-ի մասով։ Այդ դեպքում պետք է դուրս գրել ինքնահաշիվ և արտացոլել այն N 260 հաշվետվության մեջ։

Շահութահարկի մասով՝ առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, և անհրաժեշտ է հանձնել N 209 հաշվետվությունը։

Ժաննա

Բարև Ձեզ, շնորհակալություն պատասխանի համար։
ՍՊԸ գրանցված է ՀՀ ում և աշխատում է ԱԱՀ ով, բայց քանի որ մատուցում է բժշկական ծառայություններ ազատված է ԱԱՀ-ից