Վճարում իրական շահառուների հայտարարագրի համար

Լյուդմիլա․

Բարի երեկո։ Իրական շահառուների հայտարարագիրը խմբագրել և ստորագրելուց հետո, տեղեկացնում է, որ ստորագրելը հաստատված է, և վերջում նշում է, որ հայտարարագիրը հանձնելու համար պետք է կատարել վճարում 10 000 դրամ։ Նախորդ տարի նման վճարում չէր պահանջվում։ Ո՞վ է տեղյակ՝ սա օրենսդրական փոփոխություն է, թե՞ ինչ որ բան սխալ եմ արել։ Նախապես շնորհակալություն պատասխանելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Եթե տալիս եք “վերահանձնել”, վճարման անհրաժեշտություն չկա։ Եթե տվյալների մեջ փոփոխություն է կատարվել, այդ դեպքում անհրաժեշտ է վճարել 10 000 դրամ։

Անուշ

Եթե հասցեի մեջ ինչ որ փոփոխություն լինի դարձյալ պետք է վճարե՞լ 10 000դրամ։

Last edited 11 ամիս առաջ by Անուշ
Լուսինե

Այո

Արմեն

Օրենքում գրվում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներում փոփոխություն: Մի կողմից կարելի է հասկանալ, որ դա վերաբերում է շահառու փոխվելուն, բայց կարելի է մեկնաբանել նաև, որ դա վերաբերում է նաև նույն շահառուի հասցեի փոփոխությանը: Ես հակված եմ առաջին տարբերակին:

Tigran

դա պետական տուրք է, հ.16

5) իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների (բացառությամբ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման, լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկությունների գրառման, պետական ռեգիստրում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված գրանցման համար, ինչպես նաև այն տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար, որոնք արդիականանում են պետական միասնական գրանցամատյանում ինքնաշխատ կերպով) գրանցման համար
բազային տուրքի
10-ապատիկի չափով

Գայանե

վճարում տուրք՝ 10 000 դրամ

Անուշ

Եթե հասցեի մեջ նախորդ տարի եղել է տառասխալ այս տարի, որ ուղղվի դարձյալ պետք է վճարել 10 000դրամ։