Վճարման ենթակա ԱԱՀ-ն որպես ծախս

Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվետվության արդյունքում առաջացել է պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, շահութահարկով տվյալ գումարը ճանաչվու՞մ է որպես ծախս, թե ոչ: Հոդված 121 8-րդ մաս 6-րդ կետ փոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները, իսկ հարկային օրենսգրքի ուղեցույցներ բաժնում մեկնաբանվում է հետևյալ կերպ «Այստեղ մասնավորապես ներառվում են անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը»:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

առաջնորդվեք օրենսգրքով, ԱԱՀ-ն Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) հարկերից է,  

Անանուն

Հարգելի Տիգրան շնորհակալ եմ արձագանքելու համար, ամբողջ հարցը կայանում է նրանում ,որ վերը նշված հոդվածում կա բացառություն 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով << անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները>>, որով հստակ սահմանափակվում է համախառն եկամտից նվազեցումը: Տվյալ դեպքում առնվազն անհասկանալի է դառնում այն , որ ԱԱՀ-ն լինելով հաշվանցվող (պակասեցվող) հարկ , ինչո՞ւ է հղում կատարվում 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, որպես բացառություն , որը ևս վերաբերվում է ԱԱՀ-ին ՝ թեկուզև անհատույց գործարքներին


Tigran

բայց ձեր գործարքները այդ 113-ի 6-ին չեն առնչվում չէ

Արթուր

Բարև Ձեզ։ Ոչ, ԱԱՀ-ն չի ճանաչվում որպես ծախս։ Եթե հաշվապահական թղթակցությունները հերթականությամբ գրեք, կտեսնեք, որ ծախսային հոդված այնտեղ չի թղթակցում։

Անանուն

Հարգելի Արթուր Ձեզ եվս շնորհակալ եմ արձագանքի համար։ Տիգրանին պատասխանել եմ , շատ հետաքրքիր է նաև Ձեր մեկնաբանությունը կապված <<Հարգելի Տիգրան շնորհակալ եմ արձագանքելու համար, ամբողջ հարցը կայանում է նրանում ,որ վերը նշված հոդվածում կա բացառություն 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով << անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ Օրենսգրքի 4-րդ և 5-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները>>, որով հստակ սահմանափակվում է համախառն եկամտից նվազեցումը: Տվյալ դեպքում առնվազն անհասկանալի է դառնում այն , որ ԱԱՀ-ն լինելով հաշվանցվող (պակասեցվող) հարկ , ինչո՞ւ է հղում կատարվում 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, որպես բացառություն , որը ևս վերաբերվում է ԱԱՀ-ին ՝ թեկուզև անհատույց գործարքներին>> պատասխանիս հետ

Nerses

Չի ճանաչվում որպես ծախս։