Վահան.
Վիճակագրական տվյալները հունվար ամսվա համար սխալ ներկայացնելու համար (ներկայացրել եմ աճողական կարգով, բայց պարզվում է, որ պետք է ներկայացնեյի միայն հունվար ամսվա համար, բլանկի ձևը փոխվել է) Ա/Ձ-ն պե՞տք է տուգանվի, թե՞ կա ուրիշ ընթացակարգ չտուգանվելու համար: Եվ եթե պետք է տուգանվի, ապա խնդրում եմ նշել տուգանքի չափը:
Հարգելի Վահան, հունվար ամսվա տվյալները և 2011 թ. աճողական տվյալները պետք է որ հավասար լինեն իրար, այնպես որ անհանգստանալու բան չկա, միայն թե փետրվարինը արդեն պետք է հունվարի տվյալները գումարեք փետրվարի տվյալներին: