Կարինե.
Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Կարինե, որքանով ես տեղյակ եմ, օրենքով նման բան նախատեսված չէ: Աշխատողներին պետք է տրամադրել հանգստի 2 իրար հաջորդող օրեր(ՀՀ ԱՕ հոդված 142):
Հարգելի Կարինե, 6-րդ օրն աշխատելու համար վճարվում է ժամային դյույքաչափի 50%-ից ոչ պակաս հավելավճար, որի դեպքում սակայն պետք է հաշվի առնել, որ շաբաթական պետք է աշխատաժամանակը չանցնի 48 ժամը:
Հարգելի Կարինե,
հանգստյան օրը աշխատողին աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է նախ տալ հրաման – ԱՕ 5-րդ հոդված: Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամից – ԱՕ 139-րդ հոդված:
Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը – ԱՕ 146-րդ հոդված:
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով – ԱՕ 184-րդ հոդված:
Գործատուն կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքների միայն բացառիկ դեպքերում, որոնք սահմանված են ԱՕ 145-րդ հոդվածով: