Անյա․
Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անյա․
Տնօրենս 16.03.22թ-ին ազատվել է տնօրենի պաշտոնից, բայց ինքը պարապում էր նաև 7 ժամ հայոց լեզու, որը այժմ էլ շարունակում է պարապել։ Արդյո՞ք պետք է հաշվարկել վերջնահաշվարկ, եթե այո, ինչպե՞ս։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, պետք չէ հաշվարկել վերջնահաշվարկ: Նա մնում է դեռ նույն վայրի աշխատողը:
Վերջնահաշվարկ հաշվարկվում է աշխատողի տվյալ աշխատավայրից լրիվությամբ ազատվելու դեպքում: Ձեր օրինակում նա դեռ Ձեր աշխատողն է, ուստի անհրաժեշտ չէ վերջնահաշվարկ կատարել։
Եթե աշխատողի հետ կնքվել է երկու պայմանագիր, մի պայմանագրով ազատվում է աշխատանքից, ապա վերջնահաշվարկ պետք է կատարել, իսկ եթե հայոց լեզվի դասաժամերը ձևակերպվել է որպես պարտականություն, այդ դեպքում վերջնահաշվարկ պետք չէ:
Ես համաձայն եմ Անահիտի հետ, եթե տարբեր պայմանագրեր են առանձին պարտականություններ, ապա պետք է դիտարկել առանձին։