Վերջնահաշվարկ

Մարի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վերջնահաշվարկը 5 օրյայի համար միջին օրականի համար միջին ամսականը բաժանվում է 21-ի, իսկ 6 օրյայինը՝ 25-ի, իմ ակրծիքով ճիշտ կլինի այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 5 օրյակով է աշխատում: Այո, 6 ամիս լրանալուց հետո նա արձակուրդի իրավունք է արդեն ունենում:

Ալլա

Համապատասխանաբար պետք է հաշվեք, մայիսից մինչև սեպտեմբեր միջինը վերցրեք 6-օրյա շաբաթվա հաշվարկով և հաշվեք հասանելիք արձակուրդային օրերի քանակը, իսկ սեպտեմբերից-դեկտեմբեր 5-օրյա շաբաթվա հաշվարկով և հասանելիք արձակուրդային օրերի քանակով։

Մարիաննա

Մինչև սեպտեմբեր հաշվարկեք վեցօրյա գրաֆիկին համապատասխան, սեպտեմբերից սկսած՝ հնգօրյա։