Աննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, մեր հիմնարկի գործավարը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի և գնում է: Նա ունի 35 տարվա ստաժ և 2010թ-ին արձակուրդ չի գնացել: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ նրա վերջնահաշվարկը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Աննա համաձայն ԱՕ 129 հոդվածով —
15տարի և ավելի աշխատալու դեպքում
44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով
Հարգելի Սուսաննա խնդրում եմ գրեք ավելի մանրամասն, աշխատավարձի չափը 47000, վերջին արձակուրդը եղել է 01.10.2010թ-ին:
Կաանխավ Շնորհալակություն
Հարգելի Սուսաննա Հ.
Ձեր նշած հոդվածը վերաբերում է արձակման նպաստին, սակայն Աննայի հարցը վերջնահաշվարկի մասին է:
Հարգելի Աննա, կարծում եմ Ձեր նշած դեպքում պետք է ընդհանուր սահմանված կարգով հաշվարկեք և վճարեք չօգտագործված արձակուրդ + չվճարված աշխատավարձ, ստաժն այստեղ ոչ մի կապ չունի:
Սուսաննա Հ.
Իմ կարծիքով դուք ճիշտ չեք մեկնաբանում ՀՀ ԱՕ 129 հոդվածը: Ալնտեղ խեսքը գնում է
113 հոդվածով ազատվողների մասին.այլ ոչ 112 իր դիմումի համաձայն. և այն էլ հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ անընդմեջ աշխատանքային ստաժը:
Աննա Ձեր գործավարի դեպքում պետքե հաշվարկել` չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում, հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով, ՀՀ ԱՕ հոդ.170 կետ2:
Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր, ՀՀ ԱՕ հոդ. 159 կետ 1: Իսկ վերը նշված թիվ 1 կարծիքի, ԱՕ 129 հոդվածը որևէ աղերս չունի մեր խնդրո առարկաի հետ, ոստի գործավարի վերջնահաշվարկում 35 տարվա աշխատանքային ստաժը հաշվի չի առնվի:
Անչափ շնորհակալ եմ Ձեզ հարգելի կոլեգաներ