Գրիգոր.
Բարև ձեզ: Կասեք` եթե անձը ընդունվել է աշխատանքի 01.06.21թ.-ին և դուրս է եկել 01.11.21-ին, արդյո՞ք պետք է ստանա վերջնահաշվարկ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գրիգոր.
Բարև ձեզ: Կասեք` եթե անձը ընդունվել է աշխատանքի 01.06.21թ.-ին և դուրս է եկել 01.11.21-ին, արդյո՞ք պետք է ստանա վերջնահաշվարկ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե չի օգտվել հասանելիք արձակուրդային օրերից, ապա հասնում է 10օր վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և 8,3 օր հնգօրա աշխատանքային շաբաթվա դեպքում հասանելիք արձակուրդային օրերի համար հաշվարկված վերջնահաշվարկ։
Այո, պետք է ստանա վերջնահաշվարկ, 8 օրվա հաշվով:
Այո, աշխատակցի հետ պետք է կատարվի վերջնահաշվարկ։ Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում նրան հասնում է 8 օր, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 10 օր չօգտագործված արձակուրդի հատուցում։
Այո, անպայման պետք է ստանա վերջնահաշվարկ: Կապ չունի թե քանի ամիս է աշխատել աշխատանքի ընդունվելուց հետո: Աշխատողին յուաքանչյուր ամիս աշխատելու համար 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հասնում է 1,6 օր արձակուրդ, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 2 օր արձակուրդ: Ձեր նշած ամսաթվերից ելնելով աշխատողն աշխատել է 5 ամիս, այսինքն 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հասնում է 8, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 10 օրվա աշձակուրդային վճար: