Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պետք է վճարեք, եթե լրացուցիչ արձակուրդայինի օրեր չկան,ապա 20/12*1 կամ 1օր արձակուրդ,իսկ որպես միջին վերցնում եք 170000-ը:

Ալլա

Հոկտեմբերի համար պետք է անպայման հաշվեք աշխատավարձ, եթե բացակա չի եղել, իսկ վերջնահաշվարկի համար միջին օրական աշխատավարձը հաշվելու համար պետք է հաշվի առնեք հնգօրյա է աշխատանքային շաբաթ է, թե վեցօրյա։ Հնգօրյա շաբաթվա համար 170 000 բաժանում եք 21 և բազմապատկում 1,67, իսկ վեցօրյա շաբաթվա համար 170 000 բաժանում եք 25 և բազմապատկում 2։ Սա հաշվարկված է 1 ամսվա համար, այսինքն` 03.09.2021-ից 07.10.2021-ը։

Մարիաննա

Աշխատողը կուտակել է 1.67 օր արձակուրդ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 2 օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պետք է վճարեք։ Իսկ չօգտագործված արձակուրդի հատուցման համար միջին ամսական աշխատավարձը պետք է վերցնեք իր աշխատավարձը՝ 170000/21*1.67=13519 կամ 170000/25*2=13600, եկամտային հարկն էլ՝ 5 000 դրամ։

Ներսես

6-օրյաի դեպքում 24/12*1, 5-օրյաի դեպքում 20/12*1:
Հոկտեմբերին եթե աշխատել է պետք է հաշվարկվի աշխատավարձ:

Արա

170.000 բաժանեք 21, բազմապատկենք 1.66 ու կստանաք վերջնահաշվարկը:

Հերմինե

Եթե 5 օրյա աշխատանքային շաբաթով աշխատող է, հասնում է 2 օրվա վերջնահաշվարկ: