Արփի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:
Այդ 3 օրվա համար պետք է վերջնահաշվարկ կատարել, քանի որ արձակուրդ չունի ստանալու, ապա հաստիքային գումարը բաժանում եք օգօոատոսի աշխատանքային օրերի թվի վրա ու 3 օրվա գումար հաշվարկում, պահումներն էլ ըստ կարգի:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Բարև Ձեզ, Արփի։ Երեք օրվա համար պետք է հաշվարկել աշխատավարձ, և եթե ունի կուտակված արձակուրդի օրեր, ապա պայմանագրի լուծման օրը կատարել լրիվ վերջնահաշվարկ։ Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի օրերի հատուցումն է և վճարման ենթակա աշխատավարձի վճարումը։ Հաշվում եք՝ որքան արձակուրդ է կուտակել աշխատակիցը, գտնում եք միջին ամսական աշխատավարձը, բաժանում 21/25 (հնգօրյա/վեցօրյա) և բազմապատկում չօգտագործված արձակուրդի օրերի թվով։ Իսկ աշխատավարձը բաժանում եք ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկում աշխատած օրերի թվով։