Անի.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել. 21.07.2021թ. վերադարձել եմ աշխատանքի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից և 02.08.2021թ. պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել: Արդյո՞ք այս դեպքում կատարվելու է վերջնահաշվարկ և ի՞նչ կարգով:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կատարվելու է վերջնահաշվարկ, եթե ունեք չգնացած արձակուրդ, կամ հիմա վերցրեք ու ազատվեք, կամ կստանաք հատուցում:
Եթե մինչև դեկրետ գնալը ունեցել եք չօգտագործված արձակուրդի օրեր, ապա ազատվելուց պետք է ստանաք այդ օրերի համար հաշվարկված արձակուրդայինը։
Դուք պետք է նշեք Ձեր աշխատանքային պայմանագրի սկիզբը և քանի անգամ եք գնացել արձակուրդ (խնամքի արձակուրդը կապ չունի):
Բարև Ձեզ, Անի։ Դուք կուտակել եք արձակուրդ հղիության և ծննդաբերության 140 օրվա ընթացքում, դրան կգումարվեն նաև այլ չօգտագործված արձակուրդի օրերը, եթե մինչև ֆիզ. գնալը չեք օգտվել արձակուրդից, և վերջնահաշվարկի ժամանակ կկատարվի չօգտագործված արձակուրդի հատուցում։
Վերջնահաշվարկը կազմվում է աշխատողի ճօգտագործված արձակուրդային օրերի հիման վրա, եթե ունեք չօգտագործված արձակուրդային, ապա այո, հասնելու է:
Եթե ունեք չօգտագործված արձակուրդի օրեր և հատուցման ենթակա գումար՝ այո, պետք է կատարվի վերջնահաշվարկ:
Այո, կատարվելու է վերջնահաշվարկ ձեր ընդունման պահից սկսած մինչև երեխայի խնամքի արձակուրդ գնալու օրը, եթե դուք չեք օգտագործել ձեր արձակուրդի օրերը, բայց ուզում գտնվելու ամիսներում, եթե կազմակերպությունը հնգօրյա աշխատանքային շաբաթ է՝ 8 օր, եթե վեցօրյա աշխատանքային, ապա 10 օր։