Պետք է նայեք թե արձակուրդ չտրամադրված ունի, չվճարված բյուլետեն կա, աշխատավարձը լրիվ պետք է վճարել թե ըստ օրերի, վնասի հատուցման գումար կա գանձելու, պահումները կատարել ու վճարել:
Վերջնահաշվարկը աշխատողի աշխատած ժամանակահատվածի համար չվճարված արձակուրդի գումարն է, մեկ տարում աշխատողին 20/24 օր արձակուրդ է հասնում ըստ դրա գտնում ենք վերջնահաշվարկի գումարի չափը:
Բարև Ձեզ, Մարիամ:
Ենթադրենք՝ աշխատակիցը աշխատել է 8 ամիս և ստացել 94 000 դրամ (կեղտոտ): Այդ 8 ամսվա ընթացքում նա կուտակել է 13 օր կամ 16 օր արձակուրդ (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 1 ամսում կուտակվում է 1.67 օր արձակուրդ, 6-օրյայի դեպքում՝ 2 օր, 8*1.67=13.36, 8*2=16): Գումարում եք այդ 8 ամսվա ընթացքում ստացած աշխատավարձը, ինչպես նաև եթե ստացել է հավելավճար, իսկ պարգևավճարը՝ 1/12 մասով, գումարում եք միայն լիարժեք ամիսները, այսինքն՝ եթե նա ընդունվել է աշխատանքի ոչ ամսի 1-ով, այլ ամսվա ընթացքում, ապա այդ ամիսը չի մասնակցում հաշվարկին, չեն մասնակցում նաև այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է արձակուրդում կամ անաշխատունակության ժամանակահատվածում (բյուլետեն է բերել): Այսպես՝ աշխատել է 8 ամիս և ընդունվել է աշխատանքի առաջին ամսվա 10-ին, գումարում եք 7 ամսվա ստացած գումարները և բաժանում 7-ի, ստանում եք միջին ամսական աշխատավարձը, դա էլ բաժանում եք 21-ի կամ 25-ի (5-օրյայի դեպքում՝ 21-ի, 6-օրյայի դեպքում՝ 25-ի), ստանում եք միջին օրականը, դա էլ բազմապատկում եք 13-ով կամ 16-ով և ստանում եք չօգտագործված արձակուրդի հատուցման գումարը, հանում եք հարկերը ու վճարվելիք աշխատավարձի հետ միասին պայմանագրի լուծման օրը վճարում աշխատողին: Նշեմ նաև, որ եթե միջին ամսական աշխատավարձը ցածր լինի նվազագույն աշխատավարձից, օրինակ՝ մեկ ամիս 94 000-ից պակաս ստացած լինի, միջինն էլ պակաս կլինի, այդ դեպքում որպես միջին ամսական աշխատավարձ պետք է վերցնեք 93 289 դրամը:
Բաժանորդագրվել Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
Մարիամ on Նվազեցումներ շրջանառության հարկից: “Այսինքն եթե շրջհարկ վճարող լինի ու ապրանքի անունը չգրվի նորմա՞լ է, խնդիր չի լինի՞ նվազեցման ժամանակ։ Կներեք մի հարց էլ…” Feb 13, 12:09
Tigran on Նվազեցումներ շրջանառության հարկից: “ապրանքի անունը գրելը կապված է թե դիմացի կողմը շրջհարկ վճարող է գոնե, իսկ ծախսի համար գնորդի հվհհ-ով Հդմ ն անպայման…” Feb 12, 20:03
Մարիամ on Նվազեցումներ շրջանառության հարկից: “Բարև ձեզ խնդրում եմ պատասխանեք եթե գնորդի ՀՎՀՀ–ն գրվում է կտրոնի վրա ապրանքի ձեռք բերման ժամանակ , բայց վաճառողը անվանացանկով…” Feb 12, 18:27
Tigran on Ոչ լրիվ աշխատաժամանակ: “առայժմ աշխատանքային պայմանագրով մի աշխատեք, այլ աշխատանքերի կատարման քաղիրավական պայմանագրով,” Feb 12, 12:09
Tigran on ՍՊԸ-ն կատարում է տպագրական աշխատանքներ: “Հարց 1. այո, մինչև 24 մլն տարեկան շրջանառության շեմը, Հարց 1.պետք է գրեք ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ, առաքման նշանակման վայրը…” Feb 12, 12:07
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։