Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 12.05.2020թ.-ին և ազատվել 23.06.2020թ.-ին: Ի՞նչ սկզբունքով եմ հաշվարկելու վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում, որը և իրեն վերջնահաշվարկն է։ Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Այսինքն՝ Ձեր դեպքում հասնում է 12.05.2020-ից մինչև 23.06.2020թ. աշխատավարձը և այդ ժամանակահատվածի /այսինքն` 43 օրվա համար/ հասանելիք արձակուրդային գումար։
Դուք պետք է նշեք՝ հնգօրյա՞ է, թե՞ վեցօրյա Ձեր աշխատանքային շաբաթը։

Lilit747

5 օրյա է: Դժվարանում եմ արձակուրդային գումարը հաշվել: Միջին օրականը ստանալ, երկու ամիսն էլ կիսատ են եղել: Ես ունեմ աշխատակցին փաստացի վճարած աշխատավարձ մայիս ամսվա համար 380 000 դրամ ներառյալ` հարկերը, իսկ հունիսի համար ստացվում է 429 000 դրամ աշխատավարձ պետք է վճարեմ:
Ինձ պետք է հաշվարկել նաև 3 օրվա արձակուրդային գումարը, որը պետք է հունիս ամսվա աշխատավարձի հետ վճարեմ:
Շնորհակալություն արձագանքելու համար:

Ալլա

Եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով։ Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք է ընդունվում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Tigran

Բայց ինչու՞ երեք օրվա արձակուրդային, եթե հազիվ 1,5 ամիս է աշխատել, լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ունի՞ աշխատողը: Միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք ընդունեք աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի:

Lilit747

3, քանի որ այս ընթացքում 3 օր է վաստակել։ Ստացվում է հիմք եմ վերցնում պայմանագրով սահմանված գումարը և բաժանում իր ընդամենը աշխատած օրերի՞ն:
Շնորհակալություն արձագանքի համար: