Roza.
Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Roza.
Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ չի պահվում:
Նայեք http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=39811 հրահանգի 33-րդ կետի 5-րդ պարբերությունը:
Ոչ, միանշանակ ոչ, ոչ գործատու, ոչ անհատական
Խնդրում եմ կարդացեք վերջնահաշվարկի մասին ավելի մանրամասն մեր պարզաբանումներում`
https://www.accountant.am/?p=3806
Ոչ իհարկե ոչ առավելևս ոչ մի տեսակի ոչ անհատական ոչ գործատուի
Հարգելի գործընկերներ, բայց չէ որ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ” հրամանի 36 կետում: ասվում է, որ սոց վճարներ չի հաշվարկվում արձակման նպաստից, իսկ վերջնահաշվարկը հարկվում է ընդհանուր հիմունքներով, նշանակում է վերջնահաշվարկից պահվում է սոց վճար . հաշվարկվում է գուրծատուի սոցը
“36. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում) գործատուն վարձու աշխատողին վճարում է արձակման նպաստ` օրենքով սահմանված կարգով և չափերով (առնվազն մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ առանձին դեպքերում` 2 շաբաթվա աշխատավարձի չափով, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձի չափից ելնելով): Վարձու աշխատողին վճարվող արձակման նպաստից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է վարձու աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով կամ աշխատանքային պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ)` վերջնահաշվարկի օրը վճարելով աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները: Վարձու աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու սոցիալական վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: Վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:
Օրենքով սահմանված դեպքերում (մասնավորապես` կազմակերպության վերակազմակերպում կամ լուծարում, գործատուի մոտ աշխատողների թվի կամ հաստիքների կրճատում) ազատվող յուրաքանչյուր վարձու աշխատողի համար զբաղվածության հիմնադրամ փոխանցվող գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում:
Գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվող գումարներից (գործազրկության նպաստ, կրթաթոշակ), ինչպես նաև աշխատանքի դիմաց վճարվող նպաստներից սոցիալական վճարներ չեն կատարվում: Վարձատրվող հասարակական աշխատանքներում մասնակցող անձանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող գումարներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով:”
Խնդրում եմ ասեք, 32500 դրամ նվազագույն աշխատավարձից 3% սոց. վճար պահվու՞մ է, թե ոչ: