Վերջնահաշվարկ

Hayk.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք` եթե աշխատակիցը մոտ երեք ամիս աշխատելուց հետո ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն, նրան վերջնահաշվարկ տալուց արձակուրդային հաշվարկվու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լուսինե

Ոչ: Վերջնահաշվարկը տրվում է չգնացած արձակուրդի համար, իսկ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո միայն:

Վիկտորյա

Հարգելի Հայկ, այո, ազատվելու դեպքում կուտակված արձակուրդայինները 3 ամսվա համար վճարվում են:

Hayk

Հարգելի Վիկտորյա, բայց մյուս դեպքում էլ օրենքն ասում է, որ աշխատակիցը կարող է արձակուրդ գնալ 6 ամիս աշխատելուց հետո: Իսկ կարո՞ղ եք հղում անել, թե որ օրենքում կա այդ մասին, և այդ դեպքում ինչպե՞ս հաշվեմ միջին աշխատավարձը:

Karin

Արձակուրդ կարող է գնալ այն աշխատակիցը, ով 6 ամիս աշխատել է տվյալ կազմակերպությունում: Հետևաբար 3 ամսվա աշխատողը արձակուրդային չի ստանում:

Նոնա

Վերջնահաշվարկ հասնում է 3 ամսվան հասնող արձակուրդային օրերի չափով, այս դեպքում կազմում է 5 օր:

Արուսիկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալում` տնօրենը աշխատել է 01.04.2012թ մինչև 19.04.2012թ, և աշխատավարձը կազմել է 25125 դրամ, ինչպե՞ս հաշվարկեմ վերջնահաշվարկ: