Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք կատարել աշխատողի վերջնահաշվարկը: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 17.07.2023թ. և դուրս է գալիս աշխատանքից 21.08.2023թ.։ Հուլիսի աշխատավարձը 67 485 դրամ է հաշվարկվել։ 5-օրյա աշխատանքային շաբաթ է։ Իմ կարծիքով 1 օր է հասնում, թե՞ ոչ մի։
1,67 օր հասնում է, իսկ այս դեպքում միջինի հաշվարկման համար հիմք ենք ընդունում պայմանագրային աշխատավարձը՝ ամսական կամ ժամային դրույքաչափով, ոչ թե հուլիսի աշխ-վարձը։
5-օրյաի դեպքում 20/12* ամիս, ձեր դեպքում 1,67 օր։
եթե ունի լրացուցիչ արձակուրդի իրավունք կհասնի 2 օր
Բարև Ձեզ: Կարող եք կատարել 2 օրվա չօգտագործված արձակուրդի հատուցում: Հաշվարկման համար հիմք ընդունեք աշխատանքային պայմանագրով աշխատողի համար սահմանված ամսական աշխատավարձը: