Արմինե.
Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է տրամադրվում վերջնահաշվարկ, եթե ես հանդիսանում եմ տվյալ կազմակերպության աշխատակից 2011թ.-ից՝ փաստացի գրանցված աշխատող։ Կխնդեմ օգնել ինձ այս հարցում՝ արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվվում այն, ի դեպ ես տարիների ընթացքում հաստիքներ եմ փոխել։ Եվ ևս մեկ հարց. վերջնահաշվարկ կատարվու՞մ է սպասարկման ոլորտի աշխատակազմին, եթե օրենքով գրանցված աշխատող ենք և մասնակցում ենք և՛ թոշակային ֆոնդին, և՛ եկամտային հարկին։ Նախապես շնորակալություն։
Վերջնահաշվարկ կատարվում է բոլոր աշխատողների հետ, եթե դուք 2011թ-ից առ ազատման օրը ունեք չօգտագործած արձակուրդի օրեր ազատվելու ժամանակ փոխհատուցվում է դրամային ձևով, ինչպես նաև ընթացիկ ամսվա աշխատավարձը։
Վերջնահաշվարկ կատարվում է բոլոր գրանցված աշխատողների հետ, պետք է ստանաք արձակուրդային, եթե մնացել է, վերջին աշխատավարձը, ու հնարավոր է նաև արձակման նպաստ,կախված ազատման հիմքից: