Վերջնահաշվարկի վճարման կարգը

Թագ.

Աշխատանքից ազատելիս ի՞նչ ժամկետում պետք է վերջնահաշվարկ կատարել: Համաձայն ՀՀ ԱՕ 130 հոդվածի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Բայց ինձ ասում են, որ այլ ժամկետ գոյություն ունի: Խնդրում եմ, եթե գիտեք վերջնահաշվարկի վճարման այլ կարգ, գրեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ինեսա

Իմ իմանալով՝ ուրիշ օր չկա: Վերջնահաշվարկը կատարում են աշխատանքային պայմանագրի լուծման օրը: Սակայն մի շարք պետական հիմնարկներ տեղափոխում են այն աշխատավարձի օրը` պատճառաբանելով, որ պետության կողմից դեռ ֆինանսավորում չկա:

Լիանա

Աշխատանքային պայմանագիր կնքելիս պարտադիր նշվում է վերջնահաշվարկի կատարման ժամկետը: Այն հիմնականում կատարվում է պայմանագրի լուծման օրը կամ երեք օրվա ընթացքում՝ ըստ պայմանագրի:

Թագ

Շնորհակալ եմ պատասխանների համար: Իսկ ի՞նչ հիմքով է պայմանագրում գրվում 3 օրվա ընթացքում: Դա որևէ օրենքով կարգավորվու՞մ է: Պետք է չէ՞, որ մի հիմնավորում ունենա:

Կարինե

Հիմք կարող է լինել ձեր կազմակերպության ներքին կանոնակարգով հաստատված ժամկետը:

Անժելա

ՀՀ ԱՕ Հոդված 130.
Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում:

2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

2.1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունն ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:

3. Աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների (պարտականությունների), աշխատավարձի, վճարված հարկերի ու պետական սոցիալական ապահովության վճարումների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ:

ԱՕ-ով նախատեսված են վերջնահաշվարկի կատարման տարբեր ժամկետներ /օրինակ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում և անորոշ ժամկետով կնքվածի դեպքում ժամկետները տարբեր են/, բայց եթե կազմակերպությունը և աշխատակիցը համաձայնություն ձեռք բերեն վերջնահաշվարկը վճարել ոչ թե աշխատանքի ազատման օրը, այլ մեկ այլ օր, ապա դա խախտում չի դիտվի: