Վերջնահաշվարկի վճարման ժամկետներ

Տաթևիկ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է վերջնահաշվարկի տրամադրման ժամկետը: Ես աշխատանքից դուրս եմ եկել հունիսի 14-ին և մինչև հիմա չեմ ստացել մայիս ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկը: Ըստ մեր աշխատանքային պայմանագրի՝ գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված օրը, բայց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Մենք աշխատավարձ ենք ստանում ամեն ամսվա 15-ին, իսկ նրանք ասում են, որ աշխատավարձի հաշվարկ իրենք անում են 15-ից շուտ, և այս դեպքում իմ 2 ամիսը լրացած չի լինում: Ես կուզեի իմանալ` արդյո՞ք իրավունք ունեն իրենք այդպիսի քայլի: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթևիկ

Բարև, Տաթևիկ:
Աշխատանքային օրենսդրությամբ պետք է վճարվի դուրս գալուց 3 աշխատանքային օր առաջ:
– Նախ նայեք, թե հրամանով որ օրով եք ազատված,
– հետո աշխատանքային պայմանագրով հաշվեք հրամանով Ձեր ազատման օրվանից 2 ամիս, եթե ժամանակը 2 ամսից էլ անցել է, ապա նայեք պայմանագրի մեջ պետք է լինի կետ, որտեղ ասվում է, որ ուշացման դեպքում գործատուն ուշացրած յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ,
– հանգիստ գնացեք և մի հատ լավ մուննաթ եկեք նրանց վրա: Որ պահին էլ դիմեք դատարան, կշահեք ավելին:

Վիկտորյա

Հարգելի Տաթևիկ, վերջնահաշվարկի օրը կապ չունի աշխատավարձի հաշվարկի օրվա հետ: Եթե դուք ազատվել եք հունիսի 14-ին, և պայմանագրում նշված է, որ վերջնահաշվարկը կատարվում է 2 ամսվա ընթացքում (ինչը իմ կարցիքով անօրինական է), ապա նույնիսկ այդ պարագայում վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է:

Տաթևիկ

Շատ շնորհակալություն տեղեկությունների համար: Բայց մի խնդիր էլ կա. ես նրանց ասեցի, իրենք էլ ասեցին` դու պետք է դեպոնենտի դիմում գրեիր դուրս գալուց հետո, դրա համար էլ չենք տվել, ես էլ գրեցի: Կարո՞ղ են իրենք արդյոք իմ դեպոնենտի դիմումից հետո 2 ամիս էլ ուշացնեն, թե՞ ես կարող եմ հիմա հանգիստ պահանջել իմ գումարը: