Հրանտ.
Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հրանտ.
Գործատուն ընդունել է աշխատանքի 19.10.2019թ., աշխատել եմ համարյա 21 ամիս։ Չեմ գնացել ամենամյա վարձատրվող արձակուրդ: Հիմա իմ դիմումի համաձայն հեռանում եմ աշխատանքից։ Ցանկանում եմ իմանալ վերջնահաշվարկ կատարելու ձև:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Հրանտ: Գումարեք ազատման ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում Ձեր ստացած աշխատավարձերը, հավելավճարները, հավելումները, պարգևավճարները (1/12 չափով), կեղտոտ գումարների մասին է խոսքը, և բաժանեք 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար, որը պետք է պակաս չլինի նվազագույն ամսական աշխատավարձից: Ստացված գումարը բաժանեք 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) և 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար: Դա էլ բազմապատկեք կուտակված արձակուրդի օրերով. 21 ամսում 5-օրյայի դեպքում Դուք կուտակել եք 35 օր, 6-օրյայի դեպքում՝ 42 օր արձակուրդ: Այդ գումարից էլ պետք է հանեք եկամտային հարկը՝ 22 %, սոց. վճարը՝ 3.5 % (եթե սոց. վճար կատարող եք) և դրոշմանիշային վճարը: Վերջնահաշվարկում ներառվում է նաև աշխատած վերջին ամսվա կամ օրերի աշխատավարձը:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ժամավճարային աշխատանքի դեպքում վերջնահաշվարկ ինչպե՞ս է կատարվում: Նախապես շնորհակալություն:
Անհրաժեշտ է գտնել միջին ժամային աշխատավարձը և բազմապատկել կուտակված արձակուրդի օրերով:
Եթե ընթացիկ պարտք չկա աշխատավարձի գծով ստանալու, ապա 21 ամսվա հաշվարկով կամ առնվազն 35 օրվա արձակուրդային ունեք ստանալու՝ հնգօրյակով աշխատած լինելու դեպքում: Առնվազն 42 օրվա արձակուրդային ունեք ստանալու՝ վեցօրյակով աշխատած լինելու դեպքում: լրացուցիչ այլ արձակուրդի օրեր ունենալը արդեն կախված է թե ինչ բնույթի աշխատանք է եղել, կամ հասնում է կամ ոչ:
Իսկ եթե իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել աշխատանքից, արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ, թե՞ ոչ։
Այո, իհարկե։ Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ։