Վերադարձ դեկրետից

Անի.

Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Տվյալ պահին քանի աշխատանքի չեք անցել, իրավունք չունեն ազատելու աշխատանքից, խնամքի արձակուրդը ավարտվելուց հետո միայն հիմքով կարող են ազատել։

Անի

Շատ շնորհակալ եմ, իսկ եթե օրենք խաղտեն և ազատեն, ինձ գումար վճարելու՞ են, և որքան։

Անահիտ

Եթե օրենք խաղտեն և ազատեն (ձեր փոխարեն կարող են ազատման դիմում գրել և ստորագրել), կարող եք դատի տալ: Հակառակ դեպքում, այսինքն՝ եթե դուք համաձայնվեք ազատման, գումարը կախված կլինի ձեր աշխատավարձի չափից, և նրանից թե ինչ պարբերությամբ եք արձակուրդ գնացել:

Անի

Շատ շնորհակալ եմ, եթե աշխատավարձը կազմում է 230հզ դրամ, ես խնամքի արձակուրդ եմ գնացել 2020թի մայիսին մինչև 2022թհունիս նոր եմ ուզում վերադառնալ, որքա՞ն կարող է կազմել գումարը։ Եվ ես իրավունք ունեմ հրաժարվելու և դուրս չգալու իմ կամ սովորական: Շնորհակալ եմ։

Tigran

Այո, քանի որ հիմնական աշխատող եք հանդիսանում պետք է հրաժարվեք, իսկ ազատման դեպքում մեկ է վերջնահաշվարկ հասնելու է քանի որ խնամքի արձակուրդը դա ստաժ է:

Ալլա

Պետք է վերջնահաշվարկ անեն և պետք է նախորոք ձեզ ծանուցեն ազատման վերաբերյալ։ Կարդացեք ԱՕ Գ Լ ՈՒ Խ 15 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ