Մարիշ.
Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիշ.
Բարև ձեզ: Գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վարսավիրանոցները աշխատում են հաստատագրված վճարներով:
Վարսավիրական ծառայությունը աշխատում է արտոնագրային վճարով (տես՝ ՀՀ օրենքը արտոնագրային վճարների մասին):
Սոց. հաշվետվություն և եկամտահարկ (եռամսյակային)
Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:
Արտոնագրային վճարի մասին օրենքը ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից: Մինչ այդ աշխատում եք հաստատագրված վճարով: Varsine-ի թվարկած հաշվետվություններից բացի ներկայացնում եք “Տեղեկություն հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” մինչև հաջորդող ամսվա 6-րդ աշխատանքային օրը: