Գայանե.
Բարև Ձեզ։ Վարսավիրական ծառայությունների համար ի՞նչ պետական վճարներ է իրականացնում Ա/Ձ հանդիսացող անհատը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ։ Վարսավիրական ծառայությունների համար ի՞նչ պետական վճարներ է իրականացնում Ա/Ձ հանդիսացող անհատը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կախված է նրանից, թե միկրոբիզնեսի համակարգում եք գործելու, թե շրջհարկի: Դրոշմանիշային տարեկան 12 000 վճարը կա:
Կարող եք գործել միկրոյի դաշտում, վճարելով յուրաքանչյուր աշխատողի համար եկ. հարկ 5 000, սոց. վճար աշխատավարձի 2.5 տոկոս, դրոշմանիշային վճար 1 000: ԱՁ-ի համար տարեկան 12 000 դրոշմանիշային:
Եթե ԱՁ գործում է միկրոյի դաշտում և ունի աշխատակիցներ, ապա վճարում է աշխատողների համար ամսական 5 000 դրամ եկամտային, 5 000 դրամ սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային յուրաքանչյուր աշխատողի համար, իսկ շրջհարկի դեպքում, որպես ԱՁ ամսական 5 000 դրամ շահութահարկի կանխավճար, 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային, եռամսյակային 5 տոկոս շրջանառությունից, աշխատողների համար ամսական աշխատավարձից 23 տոկոս եկամտային, 2,5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային։
Կարող եք հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբկետ: Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 5 000 դրամի չափով եկամտային հարկի, 2.5% սոցիալական վճարի(կատարող հանդիսանալու պարագայում), 1 000 դրամ դրոշմանիշային վճարի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: