Վարորդի պարտականությունները

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, օգնեք խնդրեմ, վարորդի պաշտոնի պարտականությունների նկարագրությունը աշխ. պայմանագրում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գիտեք, նայած ինչ վարորդի մասին է խոսքը։

Tigran

Առիթ ունեցել եմ կազմելու նման պայմանագիր, գրել եմ հետևյալ գործառույթները վարորդ-առաքիչի աշխատատեղի հաշվով, եթե իհարկե ձեր ուզածը այս հաստիքի հաշվով է.
• պատվերներ ընդունել, ներկայացնել համապատասխան ստորաբաժանում,
• պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում
• համապատասխան ստորաբաժանումից ստանալ ուղղորդող փաստաթղթերն ու պատվերները առաքել գնորդներին,
• իրականացնել առաքումները պատշաճ կերպով,
• իրականացնել ապրանքների հանձնում-ընդունում պահեստ, և ընկերության գործընկերների վաճառակետեր,
• ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում:

Tigran

Լրացում գրվել է ուղղորդող փաստաթղթեր հասկացեք ուղեկցող փաստաթղթեր:

Անահիտ

Շնորհակալություն այս մեկնաբանության համար, բայց ինձ պետք էր շինարարական կազմակերպությունում աշխատող վարորդի համար :

Tigran

Շինարարական կազմակերպությունում աշխատող որ մասնագիտացման վարորդի համար, տարբեր են ինքնաթափի,կռունկի,բետոնախառնիչի,բուլդոզերի: Վարորդը կատարում է հետևյալ պարտականությունները:
2.1. Ապահովում է մեքենայի ժամանակին մմոտենալը:
2.2. Ապահովում է վարորդին ամրացված ավտոմեքենայի տեխնիկապես սարքին վիճակը:
2.3. Մեքենան չի թողնում առանց հսկողության, մեքենան պարտադիր կերպով ազդանշան է դնում սրահի ցանկացած ելքի դեպքում, երթևեկության և կայանման ժամանակ արգելափակում է ավտոմեքենայի բոլոր դռները, ապահովում է մեքենայի ու նրանում գտնվող գույքի պահպանությունը:
2.4. Իրականացնում է մեքենայի վարումը, որն առավելագույնս ապահովում է ուղևորների կյանքի և առողջության պահպանությունը և մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը:
2.5. Հետևում է ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, կատարում ինքնուրույն անհրաժեշտ աշխատանքներ ՝ նրա անվտանգ շահագործումն ապահովելու համար (ըստ շահագործման հրահանգների):
2.6. Ժամանակին անցնում տեխնիկական սպասարկում սպասարկման կենտրոնում եւ տեխնիկական զննում.
2.7. մաքուր էպահում մեքենայի շարժիչը, Թափքը և սրահը մաքուր վիճակում, պաշտպանում է դրանք դրա համար նախատեսված համապատասխան միջոցներով՝ այս կամ այն մակերեսների խնամքի համար ։
2.8. Չի օգտագործում ալկոհոլ, հոգեմետ, քնաբեր եւ այլ միջոցներ, որոնք նվազեցնում են մարդու մարմնի ուշադրությունը, արձագանքը եւ աշխատունակությունը:
2.9. Մեկնելուց առաջ հստակ մշակում է երթուղին, համաձայնեցնում ավագ խմբի և անմիջական ղեկավարի հետ։
2.10. Վարում է ճամփորդական կամ երթերի թերթիկները ՝ նշելով երթուղիները, անցած կիլոմետրեր, վառելիքի ծախսը։
2.11. Աշխատանքային օրվա ավարտին նրան վստահված ավտոմեքենան թողնում է պահպանվող կայանատեղում / ավտոտնակում։
2.12. Կատարում է իր անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարությունները:

Nerses

Ավելացրեք կետեր և ձեր պայմանները շարադրեք..:

Անահիտ

Շնորհակալություն լիարժեք պատասխանի համար