Վարձավճարի կանխիկ վճարում

Սամվել․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ֆիզ․ անձին վճարվող վարձավճարը կարելի է վճարել կանխիկ՝ հաշվի առնելով կանխիկ գործարքների սահմանափակումները։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե 300 000 դրամը գերազանցում է, ապա միայն փոխանցումով։ Մինչև 300 000 դրամը կարող եք վճարել կանխիկ։ Հիմք՝ “Անկանխիկ գործառնությունների մասին” ՀՀ օրենք․

Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն:

Tigran

եթե 300000 չի գերազանցում կարող եք վճարել կանխիկ,

Gevorg Grigoryan

Հարգելի Սամվել, ցանկալի է կատարել փոխանցում։

Գայանե

Մինչև 300 000 դրամ վարձավճարի դեպքում կարող եք վճարել կանխիկ, գերացանցելու դեպքում՝ անկանխիկ: