Սամվել.
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:
Կարծում եմ ծառայության մատուցման միջանկյալ վերջնաժամկետով, մասնավորապես ամսվա վերջով (կամ պայմանագրով, համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետով), որովհետև տրված գումարը դիտարկում եմ կանխավճար, այլ ոչ պասիվ եկամուտ:
Իմ կարծիքով՝ հարկը առաջանում է կանխավճարի վճարման պահին։
Որ ամսին վճարում կատարեք, այդ ամսին էլ կառաջանա պարտավորություն վճարված գումարից:
Անկախ կանխավճարի չափից և ժամկետից` պարտավորությունը առաջանում է ամեն ամիս: