Վարձակալություն ֆիզ. անձից

Ռազ.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անի

Այս դեպքում Ա/Ձ չի հանդիսանում հարկային գործակալ, հետևաբար չի վճարելու այդ 10%-ը:

Ալլա

ՀՕ Հոդված 269.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում.
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Tigran

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում երբ վարձակալությամբ է վերցվել տարածք ֆիզ. անձից, այս դեպքում առաջանում է եկամտային հարկ 10% և պետք է վճարի վարձատուն։ Իսկ շրջհարկի համակարգում գործելու դեպքում վճարելու եք դուք:

Ռուզանննա

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները հարկային գործակալ են հանդիսանում միայն վարձու աշխատողների մասով, իսկ մնացած բոլոր դեպքերում ֆիզ. անձը պետք է ներկայացնի հաշվետվություն և վճարի հարկի գումարը:

Նաիրա

Հարգելի Ռազ,
Այո, առաջանում է 10% եկամտային հարկ, որը վճարելու է ԱՁ-ն, այս պարագայում կապ չունի, որ ԱՁ-ն գործում է միկրոյի համակարգում:

Ռազմիկ

Հիմնավորում կտա՞ք:

Karine

Միկրոձեռնարկատերը ազատված է պետական հարկերի պետբյուջե վճարումից։

Արա

Եթե դուք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եք, ապա 10 տոկոս հարկը վճարում է ֆիզ. անձը ինքնուրույն, եթե ընտրեք այլ հարկատեսակ, ապա դուք կհանդիսանա հարկային գործակալ, որի դեպքում հարկը պիտի գանձնեք ֆիզ անձից ու վճարեք բյուջե: