Հայկուհի․
Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։
Այդ մեքենաների համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչելու համար պետք է ունենաք նախ վառելիքի ձեռք բերման հիմնավոր փաստաթուղթ և վառելիքի օգտագործման ճանապարհի թերթիկ /путевой лысток/։
ՀՎՀՀ պարունակով ՀԴՄ կտրոն ընդունելի է անկանխիկ վճարումով, ճիշտ կլինի՞ այդպես։
իսկ այդ մեքենայի հետ կապված կա պայմանագիր կազմակերպությանը վարձով տրամադրելու մասին,
Ոչ, չունենք պայմանագիր այս պահին։
Եթե պայմանագիրը առկա է անհատույց վարձակալության պայմանագիր որպես, շահութահարկի մասով լրացուցիչ պարտավորություն չի առաջանա չէ շուկայական գնի 2,5% տոկոսի չափով եկամուտ ճանաչելու խնդիր չի լինի
2.5 տոկոսը վերաբերում է շինություններին, իսկ պայմանագրում գրեք որ մեքենայի պահպանման որ ծախսերն է կազմակերպության վրա, սակայն մյուս կողմից կա ֆիզ.անձի կողմից ակնհայտ եկամուտ ստանալու հարց, ավելի լավ է անհատույցի պայմանագիրը դարձնեք գոնե փոքր վճարով,