Accountant.am

Մարինե․

Բարև ձեզ։ Ես բացել եմ ԱՁ՝ Wildberries հարթակում վաճառք իրականացնելու համար։ Ապրանքները Չինաստանից միանգամից գնալու են Ռուսաստանի պահեստ, ՀՀ չեն մտնելու։ Նշեմ նաև, որ հաշվապահի մեղքով 20 օրյա ժամկետում չեմ ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը և ԱԱՀ դաշտում եմ շարունակելու գործունեությունս։ Խնդրում եմ նշել՝ արդյոք պե՞տք է հաշիվ դուրս գրեմ, ո՞ր գումարն եմ նշելու և ի՞նչ հաշվետվություններ ունեմ հանձնելու։ Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք չէ հաշիվ դուրս գրել, վաճառքի գումարն է հասույթը,
ԱԱՀ հաշվետվությունը ամսեկան է,շահութահարկինը ու սոցվճարինը տարեկան,

Մարինե

Իսկ մոտ 10 հատ ապրանք ունեմ,որ այս պահին պետք է ՀՀ ից վաճառեմ ,մինչև սպառումը այդ ապրանքների մասով տեղափքխման բեռնագիր եմ միայն դուրս գրելու ,հաշիվ նորից պետք չէ՞ դուրս գրել
Նաև նշեմ ,որ մոտակա ստացման կետին եմ փոխանցելու իրենք ուղարկեն ՀՀ պահեստ

Last edited 4 օր առաջ by Մարինե
Tigran

եթե պետք է ՀՀ ից վաճառեք, ապա այդ ապրանքների մասով պիտի հաշիվ գրեք

Մարինե

ինչ գնով որ վաճառվել է դա պետք է չէ՞ հաշվում գրեմ

Tigran

այո փաստացի վաճառված գնով

Գայանե

Չինաստանի կազմակերպությունից ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ ունե՞ք՝ դա խիստ կարևոր է հարկերի հաշվարկման համար

Մարինե

Ոչ չունեմ,քանի որ Չինաստանից ես դետալները գնում եմ և արդեն վաճառքը ստացվում է ձեռքի աշխատանք