Վաճառված ապրանքը տեղափոխում են ԼՂՀ

Anushik.

Մի հարց ունեմ , խնդրում եմ օգնեք
ապրանք ենք վաճառում ,որը տեղափոխում են ԼՂՀ
արդյոք պետք է հատուկ հաշիվ գրվի, եթե գումարը գերազանցում է 300 000 դրամը
Եվ որտեղ կարդամ այդ օրենքի մասին

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելենա

Հարգելի Անուշիկ եթե գերազանցում է 300 000 դրամը պետք է գրեք հատուկ հաշիվ: Կարող եք 2 մասով գրել հաշիվը և տարբեր օրերով, այդ դեպքում կարիք չի առաջանա:

Anushik

Shnorhakalutyun!

Արտյոմ

Ելենա ջան իսկ կարող եք ասել, թե որտեղ է դրա մասին ասում…այս հարցը ինձ էլ շատ է հետաքրքրում….

Սյուզի

Ողջույն! Շատ կխնդրեի պարզաբանել, թե որ օրենքն է կարգավորում հետևյալ պայմանը:

Գագիկ

Ելենային, Դուք խառնում եք հարկային հաշիվը հատուկ հարկային հաշվի հետ: Հատուկ հարկային հաշիվը գրվում է գնորդի պահանջով: Իսկ հատուկ հարկային հաշիվները տրամադրում են հարկային տեսչությունները: Գումարի չափը նշանակություն չունի:

Ռաֆիկ

Հարգելի Անուշիկ

Ձեր ներկայացրածից կարելի է միայն ենթադրել, որ Ձեր հարցը կապված է օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ գումարների վերադարձման հետ:
Եթե դա այդպես է, ապա այդ հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 17.06.98 թիվ 372 որոշմամբ հաստատված կարգով։ ԱԱՀ-ն վերադարձվում է հարկայինի կողմից տրամադրված կտրոնների հիման վրա` հետևյալ 3 պայմանների առկայության դեպքում(կարգի 2-րդ կետ)՝
” ա) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 100,000 դրամ.
բ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.
գ) մինչեւ Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել:”
Ամենայն հավանակությամբ հենց այդ կտրոնները Դուք սխալմամբ անվանել եք “հատուկ հարկային հաշիվ”։
Անկեղծ ասած, “հատուկ հարկային հաշիվ” տերմին ինձ երբեք չէր հանդիպել։ Եվ ես էլ միանում եմ Արտյոմի և Սյուզիի հարցին՝ ո՞ր իրավական ակտով է սահմանված այդ տերմինը և որտեղ և ե՞րբ է կիրառվում այն։

Իգոր

Անուշիկ, եթե կազմակերպությունը գրանցված է ԼՂՀ-ում և գումարը գերազանցում է 300000 դրամը, ապա պարտադիր պետք է գրվի հատուկ հաշիվ:

Ashot

”Հատուկ հարկային հաշիվները” կարգավորվում են ԼՂՀ օրենսդրությամբ և ոչ թե ՀՀ: ԼՂՀ օրենսդրության մեջ է սահմանված, որ այնտեղի հարկ վճարողը ՀՀ տարածքից կատարած ձեռքբերման ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունք կունենա, եթե ձեռքբերումը լինի հատուկ հարկային հաշվով` 300հազ. ավել գումարի դեպքում: Մնացած դեպքերում(եթե ԱԱՀ-ի խնդիր չկա կամ գնորդը պարզապես չի ուզում) հատուկ հարկային հաշիվների տրամադրումը այստեղի սուբյեկտների կողմից պարտադիր չէ: