Սուսաննա.
Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։
Որ ամսում որ ստորագրեք, այդ ամսում կարող եք հաշվանցել:
Եթե չի ստորագրվել, հաշվանցում չեք կարող անել։
Ոչ, չեք կարող հաշվանցել: Պետք է տաք ճշտված հաշվետվություն, վճարեք ԱԱՀ-ն, տույժերն էլ հաշվեք միանգամից: