Գրիգոր.
Հիմնադրամը (ԲՈՒՀ) պետ բյուջեից ստանում է անվճար սովորող ուսանողների կրթաթոշակը և ինքը վճարում ուսանողներին: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ ստացված և վճաված գումարները պետք է համարել հասույթ և ծախս: Երկու հաշվապահներ տարբեր կարծիքներ ունենք: Եթե այո, ապա ցույց ե՞նք տալիս ԱԱՀ-ի հաշվետվությունում, թե՞ միայն շահութահարկի հաշվետվության «այլ եկամուտներ» և «այլ ծախսեր» տողերում: Խնդրում եմ գրեք նաև հաշվապահական թղթակցությունները: Եթե կան հաշվապահներ, որոնք աշխատում են այդ ոլորտում, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով: Շնորհակալություն:
Նախ դրանք ձեր եկամուտը/հասույթը չեն, այլ պատվիրակված եք վճարելու դրանք,
421/541 հաշիվները նայեք,
ՀՕ 147 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝17) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողների, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրների՝ պետությունից ստացվող կրթաթոշակները, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները և մարմինները։
Այո, ԱԱՀ հաշվետվություն մեջ ցույց տվեք:
Անահիտ ջան հիմնադրամի հաշվապահություն ե՞ք անում, հաշվապահական թղթակցությունները կարող եք գրել: