Ստաժի վերաբերյալ

Նաիրա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ կողմնորոշել ինձ հետևյալ հարցում: Երկար տարիների փորձառու դասախոս եմ, որից 15 տարին՝ դոցենտի պաշտոնում: 20 տարիների ընթացքում զուգահեռաբար դասավանդել եմ նաև նախապատրաստական բաժանմունքի ուսանողներին: Երկու շաբաթ է՝ փոխարինում եմ մեր վարժարանի դասատուին լրիվ ծանրաբեռնվածությամբ: Վարձատրությունը ձևակերպելու համար վարժարանի քարտուղարուհին հարցնում է, թե մանկավարժական ստաժ ունեմ, թե ոչ: Եթե ոչ՝ ապա պետք է վարձատրվեմ նվազագույն չափով, մեկ ժամի հաշվարկը 1260 դրամ: Ուզում եմ հասկանալ, թե նախապատրաստական բաժանմունքի ստաժս մանկավարժական է, թե ոչ: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Նաիրա, որպեսզի Ձեր գործողությունը լիարժեք լինի, կապ հաստատեք ԿԳՄՍ և այնտեղից ճշտեք, ինչպես նաև խնդրեք այն հոդվածը, որը կհիմնավորի Ձեր ասածները։

Tigran

եթե վարժարանում աշխատել եք,այս աշխատանքներից որևէ մեկով դա մանկավարժական ստաժ է,
ուսուցիչ, մանկավարժ, դասատու (դասվար), զինղեկ, ուսուցիչ-լոգոպեդ (լոգոպեդ), խուլ-համրերի մանկավարժ (սուրդոմանկավարժ), կույրերի մանկավարժ (տիֆլոմանկավարժ), մանկավարժ-դաստիարակ, դաստիարակ-ղեկավար (դաստիարակ), ավագ ջոկատավար, ջոկատավար(մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ), լսողական կաբինետի վարիչ, հրահանգիչ, տնօրեն (դիրեկտոր, վարիչ), ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալներ (փոխտնօրեններ), կազմակերպիչներ, ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), մասի վարիչներ,
վարժարանի քարտուղարուհուն խորհուրդ տվեք մի քիչ գրագետ լինի վերևի կողմից,ոչ թե միայն ծանոթով, լայն շրջապատով,  

Լիլիթ

Կներեք, կառավարում մասնագիտության համար մասնագիտկան ստաժ հաշվելու համար հաստիքները կարո՞ղ եք նշել։