Հայկ. Բարև ձեզ: ՍՊԸ տնօրեն փոխելու համար ի՞նչ փաստաթղթերի փաթեթ է հարկավոր, ո՞վ կարող է տրամադրել: Կիսվել՝ Նման նյութեր՝ ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն ՍՊԸ բացելու համար Միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն Կազմակերպության իրավաբանական հասցեն փոխելու համար Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ-ի, և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն
Բարև Ձեզ, Հայկ։ ՍՊԸ տնօրենի փոփոխության համար պետ. ռեգիստրի տարածքային բաժին պետք է ներկայացնել 10 000 դրամ պետ. տուրքի վճարման անդորրագիրը (Կենտրոնական Գանձապետարան՝ 900005160719), ՍՊԸ մասնակցի որոշումը, նոր տնօրենի փաստաթղթերը:
ՍՊԸ տնօրենի փոփոխությունը բարդ գործընթաց չէ, եթե ՍՊԸ տնօրենը ունի աշխատանքային պայմանագիր հիմնադրի հետ, ապա անհրաժեշտ է լուծել աշխատանքային պայմանագիրը և կնքել աշխատանքային պայմանագիր այլ անձի հետ։