ՍՊԸ-ն ցանկանում է արդեն հանձնած շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը փոխել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դիմումով

Տիգրան․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն արդեն հանձնել է շրջանառության հարկի դաշտում աշխատելու դիմումը հունվար ամսին, կարո՞ղ է արդյոք հանձնել միկրոձեռնարկատեր համարվելու դիմում և դառնա միկրոձեռնարկատեր, թե՞ դիմումը վերահանձնել չի լինի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Պետք է ասեք Ձեր գործունեությունը, միգուցե ճիշտ է այն, միկրոձեռնարկատիրության ռեժիմում գործելու հնարավորությունը ելնում է նաև տնտեսվարողի գործունեության տեսակից:

Ալլա

Վերահանձնելու տարբերակ չունեք։

Արթուր

Լսել եմ, որ նման դեպքերում հնարավոր է դիմել կոնկերտ տարածքային ՀՏ և հանձնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ դիմումը։

Ամիկում

Համաձայն հարկային օրենսգրքի՝ միկրոձեռնարկատիրության համակարգից անցում շրջ. հարկի, շրջ. հարկից՝ հարկման ընդհանուր համակարգ կարող եք, իսկ հակառակը՝ ոչ։

Անի

Բարև ձեզ: Մի բան հարցնեմ. ես ընտանեկան ձեռնարկություն ունեմ, ուզում էի միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ, սակայն շփոթվեցի շրջանառության հարկի հայտարարություն տվեցի, ի՞նչ կարող եմ անել: Նախապես շնորհակալություն:

Կարինե

Փորձեք ՊԵԿ գրություն գրել՝ հիմնավորելով, որ շփոթվել եք, նման դեպք եղել է իմ պրակտիկայում ուրիշ հարկատեսակի պարագայում:

Արմինե

Տիգրան և Անի, պետեկամուտների էլեկտրոնային էջին նամակ եք գրում Ձեր էլեկտրոնային էջից՝ գրելով Ձեր կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն և որ սխալվել եք ու ուզում եք փոխել:

Անի

Բարև ձեզ: Շնորհակալ եմ շատ արագ արձագանքելու համար: Իսկ հնարավո՞ր է ուշացնեն, և ուղղել չլինի: Պետեկամուտների էլեկտրոնային ո՞ր էջին նամակ ուղարկենք, որպեսզի միանգամից արագ արձագանքեն: